Առաջին անգամ ճամբարում

Ես Լևոն Երիցյանն եմ՝ 11 տարեկան։ Սա իմ առաջին նյութն է բլոգում։ Բլոգը բացել եմ Սևանի «Ժայռ» ճամբարի մասին իմ տպավորություններով կիսվելու համար՝ տիկին Սվետայի խորհրդով։

Ճիշտ է ես Սեբաստացի չեմ, բայց այս քայլով, ինձ թվում է կանցնեմ ճամփորդ սեբաստացիների շարք։ Քույրս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է աշխատում, ես եղել եմ կրթահամալիրում, մասնակցել եմ 2017թ․ «Իսկական հարսանիք»նախագծով «Ազգային խաղերի» դասախոսությանը, 2018թ․ «Ղափամայի ծեսին», բայց ճամփորդում էի առաջին անգամ։ Այդ երեք օրերն ինձ համար արտասովոր էին։ Ես երբեք չէի եղել ճամբարում։ Օրերը արագ ու հետաքրքիր անցան։ Ձեռք եմ բերել ընկերներ՝ Մինասը, Կարենը, Սոֆին։

Ամենից շատ ինձ դուր եկավ, որ բոլոր դասավանդողներն ունեին բարձր տրամադրություն և անընդհատ երգում էին։ Մասնակցեցի տիկնիկագործության պարապմունքին, հավաքեցի խխունջներ, ԱԻՆ անդամների կողմից կազմակերպված պարապմունքին և սպորտային խաղերին։

Առաջին անգամ լսեցի, որ հնարավոր է անձրև կանչել։ Մասնակցել եմ «Անձրևաբեր ծեսին»։ Ես իմ դպրոցը սիրում եմ, բայց շատ հարազատ եմ արդեն զգում սեբաստացիների շրջապատում։ Այս ճամփորդությունը չեմ մոռանա։ Պատճառ է նաև, որ առաջին անգամ է, երբ գրում եմ ճամփորդության տպավորությունները։

Оставьте комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: